Trend գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը մեկնաբանել է Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու նախաձեռնությունը: Մամեդովը դա որակել է որպես Հայաստանի ղեկավարության «սադրանք» և հայկական կողմին մեղադրել է «բանակցային գործընթացը անտեսելու, ստատուս քվոն պահպանելու» համար: Նա կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պարտավոր են իրենց վերաբերմունքը հայտնել հարցի նկատմամբ: